Այսօր ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018թ.-ինը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականի եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ կառավարության ղեկավարի՝ տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխություն։ Նրա խոսքով՝ այդ հեղափոխության առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունը և մեր հայրենիքը նույնական են։

«Պետությունը, որում ապրում ենք, նույնպես Հայաստանն է։ Ընդդիմությունն այդպես էլ չի ընդունում սա, չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը և ի՞նչ բացատրություն ունի։ Իսկ բացատրությունն այն է, որ վերջին առնվազն վեց դարում մենք ապրել ենք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Պարսկաստանը։ Հայրենիքը եղել է Հայաստանը, պետությունը՝ Օսմանյան կայսրությունը, հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Ռուսական Կայսրությունը, Հայրենիքը՝ Հայաստանը, պետությունը՝ Խորհրդային Միությունը։ Եվ ինչպես պարզ թվարկումը ցույց է տալիս, պետությունը հիմնականում ատելի է եղել մեզ համար, իսկ հայրենիքը սիրելի ու խեղճ ու կրակ։ Ու այս սոցիալ հոգեբանությունը մեզ համար դարձել է ձեռքբերովի ռեֆլեքս, ատելություն պետության և նրա ատրիբուտների ու կառուցակարգերի նկատմամբ, հուսահատ և անկանոն սեր հայրենիքի նկատմամբ։

Սա է պատճառը, որ ընդդիմությունը հուսահատ աղաղակում է։ Ժողովո՜ւրդ, հասե՛ք, սրանք բյուջե են լցնում»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։