Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ի և Բելառուսի սահմանն այսուհետ կարող են հատել նաև ավտոմոբիլային տրանսպորտով

Լուրեր

17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
Բոլորը

ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար ռուս-բելառուսական սահմանով տեղաշարժի սահմանափակման հետ կապված խոչընդոտը վերացվել է։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Նշվում է, որ 2025 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների միջև վիզաների փոխադարձ ճանաչման և օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց 2020 թվականի հունիսի 19-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի մասնակից պետությունների տարածքներ մուտք գործելու հետ կապված այլ հարցերի վերաբերյալ համաձայնագիրը։

«Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել են, որ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները ներկայում գործնական հնարավորություն ունեն Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործել և Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն դուրս գալու համար օգտագործվող միջազգային երկաթուղային և օդային երթուղիներով, ինչպես նաև Համաձայնագրի հավելվածում թվարկված ավտոմոբիլային երթուղիներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նախկինում վերոնշյալ երկրների քաղաքացիները կարող էին մուտք գործել Ռուսաստան Բելառուսի Հանրապետությունից և մեկնել Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն միայն օդային ճանապարհով։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի  քաղաքացիները կարող են հատել բելառուս-ռուսական սահմանը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով։

«ԵՏՄ անդամ պետությունների և Հանձնաժողովի համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն են ստացել ազատորեն տեղաշարժվել ռուս-բելառուսական սահմանով։ ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման համակարգված աշխատանքը շարունակվում է և կշարունակվի։ Այս հանգամանքը, անկասկած, դրական ազդեցություն կունենա մեր երկրների միջև անձանց և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի գործնական իրականացման վրա, ինչպես նաև կնպաստի Միությունում ներքին զբոսաշրջության զարգացմանը»,- նշել է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։

2025 թվականի ապրիլի 15-ին Հանձնաժողովի խորհուրդը քննարկել է այս խոչընդոտը վերացնելու հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի