Սլովենիայի ԱԳ նախարարը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորիս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ։ Ես ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի ավարտը և կոչ եմ անում երկու կողմերին՝ հնարավորինս շուտ ստորագրել այն։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

«Այս համաձայնագիրը կարևոր ներդրում կունենա ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մյուս պետությունների համար։ Ստորագրվելուց հետո այն զգալի ներդրում կունենա Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի, Արևելքի և Արևմուտքի միավորման գործում»,- ասել է Ֆայոնը։

Հավելենք, որ Բայրամովի հետ հանդիպումից առաջ Ֆայոնին ընդունել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Բալկանյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Սլովենիայի հետ էներգետիկայի ոլորտում երկրի համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել այս ոլորտում հեռանկարների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սլովենիայի ԱԳ նախարարն այցով Երևանում էր, որտեղ նա հանդիպումներ է անցկացրել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի