ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված հետևողական աշխատանքով։

Համատեղ քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, Պաշտպանի լիազորությունների շրջանակը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և այլն:

Անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման այցերին տարբեր հաստատություններ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական, ուսումնական հաստատություններ, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործմանն առնչվող հարցեր:

Պաշտպանը ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 և 2024 թվականների տարեկան հաղորդմամբ արձանագրված առանձին խնդիրներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում։ Արձանագրված խնդիրները վերաբերել են հանրային իրազեկվածության բարձրացման, իրավապահ մարմինների ծառայողների կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների իրականացման, «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» ԵԽ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության հարցերին և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Թրաֆիքինգի հարցերով անկախ ազգային զեկուցողի իստիտուտ ներդնելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ համակարգված պայքարի»,- ասված է հաղորդագրությունում։