Եթե ՀՀ կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում՝ քաղաքական գծում․ թուրք լրագրողը՝ Միրզոյանին

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:

Լրագրող․ Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։

Արարատ Միրզոյան․ Սա հետաքրքիր ասպեկտ է ամբողջ պատմության մեջ։ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Այդպես է աշխատում ժողովրդավարությունը։ Նկատի ունեմ՝ եթե չունենանք ընդդիմություն, որը արտահայտում է այլ տեսակետներ, ապա ինչպես կարող ենք ապահովել հասարակության զարգացումը ցանկացած հարցում։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ունենք մեծամասնության աջակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։

Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարց բարձրացնել՝ «լավ, խաղաղության օրակարգը հնչում է գեղեցիկ, բայց անհնար է խաղաղություն կառուցել միայնակ։ Թվում է, թե ձեր հարևանները չեն կիսում ձեր խաղաղ և բարգավաճ տարածաշրջան ունենալու տեսլականը, ինչպես նաև նորմալ հարաբերություններ ունենալու ձգտումը։ Սա կարող է նշանակել, որ վաղը այլևս իմաստ չեմ տեսնի շարունակել աջակցել ձեր խաղաղության օրակարգին»։

Այսինքն, ես սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ մենք այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե կարգավորման գործընթացում ունենանք արդյունքներ, եթե, օրինակ, խաղաղության պայմանագիր ստորագրենք, հաղորդակցության ենթակառուցվածքները բացվեն, մարդիկ սկսեն կամ վերականգնեն առևտրային կապերը, սկսեն շփումներ, մարդասիրական խնդիրները սկսեն լուծվել և այլն, ապա դա կհանգեցնի հարաբերությունների բնական, բարիդրացիական զարգացման։ Այդ պարագայում հակամարտության դարաշրջան վերադարձն ավելի ու ավելի անհավանական ու անիրական կդառնա։

Նույնը կարող եմ ասել նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Մենք արդեն մի քանի համատեղ քայլեր կատարել ենք։ Եթե բացենք սահմանը, սկսենք իրականացնել համատեղ էներգետիկ նախագծեր, եթե ուղիղ առևտրի ծավալներն ավելանան, դա կփոխի տրամադրությունը։ Եվ ես հավատում եմ՝ դա կփոխի ոչ միայն հասարակությունների տրամադրությունը, այլև ողջ տարածաշրջանը։ Մենք իսկապես ունենք այս հնարավորության պատուհանը։

Իրականում, այսօր հասարակական կարծիքն այս հնարավորության օգտին առավել մեծ աջակցություն է ցուցաբերում, քան երբևէ անցյալում։ Այսպիսով, մենք ընտրության հնարավորություն ունենք։ Կարող ենք կենտրոնանալ խոչընդոտների վրա, անցյալի, պատմության վրա, կամ կարող ենք կենտրոնանալ ներկայի վրա և միասին կառուցել ավելի լավ ապագա։ Մենք պետք է այս որոշումը համատեղվկայացնենք։