Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները հանդիպել են Տիգրան Ավինյանին

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները այսօր հանդիպում են ունեցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Արդեն տևական ժամանակ է՝ բնակիչներն ահազանգում են, իրենց բնորոշմամբ, ապօրինի որոշումներով խլված 4000 քմ կանաչապատ բակային տարածքի մասին։ Հանդիպումից հետո բնակիչներից Հայկ Սմբատյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետին են ներկայացրել իրենց հիմնական պահանջները։

«Քաղաքապետը հստակ իր դիրքորոշումն է ներկայացրել, որ առանձնացված 4000 քառակուսի մետր տարածքում բացառվում է որևէ տեսակի շինարարության թույլտվություն կամ իրականացում, քանի որ դա ներառված է Երևանի գլխավոր հատակագծում և այնտեղ հնարավոր չէ շինարարություն կամ կառուցապատում անել»,- նշեց Միկոյան 64 հասցեի բնակիչը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա էին նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները։ Հայկ Սմբատյանն ասաց, որ հարց է ուղղել կառուցապատող ընկերության ներկայացուցչին՝ արդյո՞ք պատրաստ են կարգավորել իրենց խնդիրը և լուծարել նախնական առուվաճառքի պայմանագիրը, որով հողամասը օտարել են այլ ընկերության։

«Իրենք խուսափողական պատասխան տվեցին։ Հիմնավորեցին, թե քանի որ սնանկ է ճանաչվել ընկերությունը, դա այլևս իրենց տիրույթում չէ և դա սնանկության կառավարիչը պետք է որոշի։ Մենք ներկայացրել ենք մեր գլխավոր պահանջը, որ հողամասը պետք է վերադառանա Անաստաս Միկոյան 64 հասցեին և պետք է ապահովի 3,38 հեկտարը, որը մենք ձեռք ենք բերել գնման իրավունքով»,- ասաց Հայկ Սմբատյանը՝ հավելելով, որ եթե կառուցապատողը հստակ դիրքորոշում հայտնի, ապա բնակիչները պատրաստ են սնանկության կառավարչի և բանկի թույլտվությունը ստանալ։

Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 6 շենքից բաղկացած նորակառույց համալիրի բնակիչները երկու օր առաջ մոտ մեկ ժամ փակ էին պահել Եղվարդի խճուղին: Բնակիչները պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետի հետ։ Ակցիայից ժամեր անց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր՝ քաղաքապետը գործուղման է, բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին: Կոստանյանն ընդգծել էր, որ Միկոյան 64-ի խնդիրն առնչվում է պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։

Ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրը քաղաքապետարանից ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է: Բնակիչները կասկածներ ունեն, որ դա կեղծ սնանկություն է, և որ կառուցապատող N&S Construction-ը հովանավորներ ունի բարձր օղակներում: Անաստաս Միկոյան 64 շենքերի բնակիչները դեռ 2022-ին պետք է ստանային սեփականության իրենց վկայականները: Բայց կառուցապատողը սնանկացել է, իրենք էլ կանգնել են փաստի առաջ:

Միկոյան 64 շենքերի բնակիչներն ասում են՝ դեռ մի քանի օր պատրաստ են սպասել լուծման առաջարկների, սակայն համապատասխան արձագանքի բացակայության դեպքում ստիպված կլինեն դիմել որոշակի գործողությունների։

Անի Թամրազյան