ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային համաժողովին
Հոկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում Կիևում մասնակցում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, նրանց ընտանիքների անդամներին աջակցության տրամադրման հարցերով» միջազգային համաժողովին:
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների պետական կառավարման, միջազգային և առաջատար հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման և վերջիններիս ընտանիքների անդամների աջակցման ուղղությամբ գործող մեխանիզմների ու միջազգային առաջավոր փորձի ներկայացման, ինչպես նաև մասնակիցների միջև կարծիքների փոխանակման համար: