«Հելե՛ք ու ամբիոնից ասե՛ք՝ ես հրաժարական եմ տալիս»․ Մինասյանի հորդորը Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

«Հայտարարում եք, որ Հայաստանի ոչ մի իշխանության չի հաջողվել պետական բյուջեի եկամուտները կրկնապատկել, այդքան պարզ սուտ ո՞րտեղից եք կարողանում հնարել։ Վերցրեք վիճակագրության պաշտոնական հրապարակված տեղեկությունները, օրինակ, 2000-2007 թվականներին պետական բյուջեի եկամուտներն ու տրանսֆերտներն աճել են 4,5 անգամ և այդպես շարունակ։ Հպարտորեն հայտարարում եք, որ դուք ամենաարդյունավետ աշխատողն եք, դուք ամենակորստաբերն եք եղել»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին։

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացրած «Իրական Հայաստանը» Հայաստան չլինելն է, ողբացող Հայաստանն ու ժողովուրդն է։ Ընդդիմադիր պատգամավորը ելույթն ավարտվեց Նիկոլ Փաշինյանին ուղղված խնդրանքով։

«Պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս ու մտածում՝ պետք էր անել այդ քայլը, թե՝ ոչ: Մի անգամ խնդրանք ունեմ Ձեզ, էս անգամ հելեք այս ամբիոնից ասեք՝ ժողովուրդ ես հեռանում եմ, գնացե՛ք ընտրեք ձեր ուզածներին, թո՛ղ այդ մարդիկ գան, ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի: Մի՛ համարեք, որ Դուք վերջին ճշմարտությունն եք: Դուք ոչ միայն վերջին ճշմարտությունը չեք, այլ նաև նախավերջինն էլ չեք Ձեր՝ այս իրականացրած գործողություններով»։

Մանրամասները՝ տեսանյութում։