Ալիևը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի «սև էջերը» կփակվեն

Լուրեր

17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
Բոլորը

«Եթե ​​այսօր մենք խոսում ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, ապա այն անհնար է պատկերացնել առանց Ադրբեջանի և Վրաստանի»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ հանդիպումից հետո։

«Ներկայումս Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկիր, այդ թվում՝ Վրաստան, և այդ արտահանումն իրականացվում է Վրաստանի միջոցով»,-ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ տրանսպորտի և կապի ոլորտում ձեռքբերումները, նոր երկաթուղիների և նավահանգիստների կառուցումը «մեծ սիներգիա են ստեղծել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Վրաստանում և դարձել են Միջին միջանցքի անբաժանելի մասը»։

Նա նաև նշել է, որ դարեր շարունակ երկու  ժողովուրդները ապրել են խաղաղության, բարիդրացիության, եղբայրության պայմաններում, որը շարունակվում է մինչ օրս։

«Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են բազմաթիվ կարևոր նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն ինչպես մեր երկրների ու ժողովուրդների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղությունից՝ Ալիևը, մասնավորապես, հայտարարել  է․ «Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատումը նույնպես մեր ընդհանուր շահերից է բխում, և այստեղ իրենց ներդրումն ունեն և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը։ Դժբախտաբար, երկար տարիներ Հարավային Կովկասը հանդիսանում էր հակամարտության և պատերազմի ասպարեզ։ Հուսով եմ, որ այսուհետ Հարավային Կովկասի սև էջերը կփակվեն և կմնան պատմության մեջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի