Վրաստանի նախագահը հույս է հայտնում, որ կստորագրվի «պատմական խաղաղության պայմանագիրը»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցային գործընթացի ավարտը։ Սա, անկասկած, առաջընթաց քայլ է տարածաշրջանի ներուժի և հնարավորությունների ցուցադրման և օգտագործման գործում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

Նա նշել է, որ Վրաստանը մշտապես եղել է երկխոսության, դիվանագիտության և Հարավային Կովկասում խաղաղ համակեցության կողմնակից, և այդ ուղղությունը կպահպանվի նաև ապագայում։

«Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կստորագրվի պատմական համաձայնագիր, որը կարևոր խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Վրաստանի հռչակած խաղաղության քաղաքականությունն ու տարածաշրջանում խաղաղության ապահովմանը նպաստելու պատրաստակամությունը։
Վստահեցնում եմ ձեզ՝ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկխոսության, դիվանագիտության և խաղաղ համակեցության կողմնակից, և այդ ուղին կշարունակվի նաև ապագայում», – ասել է Ղավելաշվիլին՝ ընդգծելով, որ երկրների միջև գոյություն ունեցող հատուկ և երկարատև բարեկամությունն ու խելամիտ ընդհանուր քաղաքականությունը հնարավորություն են տվել ճիշտ ձևակերպել տարածաշրջանի դերը։

«Վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան պատկերացնում ենք հաջողակ, տնտեսապես ուժեղ և բարգավաճ Հարավային Կովկասում, որտեղ մեր ժողովուրդները կապրեն երջանիկ համակեցության մեջ՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով, ոչ թե պարտադրված կեղծ-լիբերալ արժեքներով։
Ցավոք, վերջին շրջանում մեր երկրները բազմիցս դարձել են կրկնակի ստանդարտների և արտաքին ուժերի միջամտության օբյեկտ։ Չնայած բազմաթիվ ջանքերին՝ մենք վճռականորեն հակազդում ենք այս սպառնալիքներին՝ ապահովելով տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը։ Անհնար է, որ որևէ երրորդ երկիր կամ կազմակերպություն մեզանից լավ իմանա, թե ինչն է լավագույնը մեր ժողովրդի համար», – հայտարարել է Վրաստանի նախագահը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նաև նշել է, որ Վրաստանը կողմ է խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանը երկխոսության միջոցով։

«Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ես ևս մեկ անգամ հաստատում եմ իմ երկրի դիրքորոշումը՝ երկխոսության և դիվանագիտության օգտին»,- նշել է Վրաստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Բաքվի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարիդրացիական հարաբերությունները կզարգանան և կհասնեն նոր մակարդակի։

«Մեր երկրների միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և ազգային շահերի փոխադարձ ըմբռնման վրա։ Մենք գիտակցում ենք փոխադարձ վստահության և տրված խոսքի արժեքը։ Այդ պատճառով Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական բարեկամությունն ու համագործակցությունը կարելի է համարել օրինակելի», – հավելել է Ղավելաշվիլին։

Նա նաև նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը վճռականորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին այդ աջակցության համար։

Նշենք, որ նախօրեին Ղավելաշվիլին հանդիպել էր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի հիմնական թեմաները եղել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ուղղությունները և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում։

«Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանն ու համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Նշվել է Միջին միջանցքի կարևորությունը, այդ թվում՝ բեռնափոխադրումների ավելացման տեսանկյունից։ Ընդգծվել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ղավելաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի