Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով։

Ուղերձում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի առիթով:

Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները, որպես պատասխանատու քաղաքացիներ, շարունակելու են իրենց տեսանելի ներդրումը ունենալ մեր պետության զարգացման գործում։

Կառավարությունն իր հերթին վճռական է տրամադրված Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանը, կրթության հասանելիությանը, տնտեսական ակտիվությանն աջակցելու հարցում։

Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի Հանրապետության, ՀՀ եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության, հաջողությունների և երջանկության տարի»,- ասված է ուղերձում։