Ջալալ Հարությունյանի փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը ասուլիս է հրավիրել և ներկայացնում է Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով մանրամասներ: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գարիկ Աբելյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն Հարությունյանն այս պահին ազատության մեջ է:

Ջալալ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, 44 օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հասատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է, թե մոտեցողները յուրայիններ են։

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված բացակայելու արգելքը: 2025 թվականի հունվարի 15-ին դատարանը արդեն իսկ մեղադրական վերդիկտ է կայացրել Հարությունյանի վերաբերյալ, այսինքն՝ նրան մեղավոր է ճանաչել վերագրված արարքում։ Վերդիկտի հրապարակմանն, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, հաջորդում են լրացուցիչ դատալսումները, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա է դառնում մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը։ Լրացուցիչ դատալսումների ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր Ջալալ Հարությունյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ տուժողը ավելի խիստ պատիժ՝ 8 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել։

Արաքս Մամուլյան