Վրաստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Լուրեր

17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:18
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում քննարկել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
17.07.2026 | 14:06
Ինչպես պետք է ձկնաբույծները ձուկ արտահանեն ԵՄ. ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:58
Փոշու ամպ՝ ամեն մեքենայի անցնելուց. անմխիթար վիճակ Թբիլիսյան խճուղիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Բոլորը

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նա  ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի՝ շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։

«Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։

Կավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի