Այսօր տեղի է ունեցել Տիգրան Ավինյանի հոր կողմից «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու հայցով առաջին նիստը

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում ավարտվել է Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցով առաջին նիստը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին։

«Ես դատական հայց էի ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր դեմ, քանի որ ինքս էլ ունեմ «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Ավինյանի հոր կողմից ոչ ոք ներկա չէր, ո՛չ հայրը, ո՛չ փաստաբանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որոնք մենք ներկայացրինք, մասնավորապես այն տեսահոլովակը, որտեղ նա այդպիսի արտահայտություն է անում»,- ասում է Իսկանդարյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ էր ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բաց աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սկզբում վարույթ չի ընդունել ներկայացված հայցադիմումը, քանի որ, ըստ դատարանի, հայցում սխալներ են եղել։ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը և հայցվորին 15 օր ժամանակ տվել՝ թերությունները վերացնելու համար։ Երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։ «Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և ընդգծել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում, և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ Ավինյանն այդ տեսաուղերձում էլ դարձյալ լրատվամիջոցներին էր մեղադրել։

Արմեն Ավինյանի դեմ ներկայացված դատական հայցով հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 29-ին ժամը 15:00-ին:

Անի Թամրազյան