Դատարանը վարույթ է ընդունել Ավինյանի հոր՝ «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու վերաբերյալ ավագանու անդամի հայցադիմումը

Լուրեր

06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։

Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամը դատի էր տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը՝ Արմեն Ավինյանին, «Opel»-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը սկզբում վարույթ չի ընդունել ներկայացված հայցադիմումը, քանի որ, ըստ դատարանի, հայցում սխալներ են եղել։ Դատարանը վերադարձրել է հայցադիմումը և հայցվորին 15 օր ժամանակ տվել՝ թերությունները վերացնելու համար։ Երկրորդ անգամ ներկայացված հայցադիմումն արդեն վարույթ է ընդունվել։

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։

«Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում, և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ Ավինյանն այդ տեսաուղերձում էլ դարձյալ լրատվամիջոցներին էր մեղադրել։

Արփի Հակոբյան