Ղրղզստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է հանձնվել

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Ղրղզստանում ՌԴ դեսպան Սերգեյ Վակունովը կանչվել է այդ երկրի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել Մոսկվայի լոգարանային համալիրում ղրղզների ձերբակալման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն։

«2025 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայի «Բոդրոստ» համալիրում Ղրղզստանի քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների կապակցությամբ ապրիլի 14-ին Ղրղզստանի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում արտաքին գործերի փոխնախարար Ալմազ Իմանգազիևի և ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Վակունովի միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ռուսական կողմին հանձնվել է պաշտոնական նոտա՝ խնդրանքով տեղեկատվություն տրամադրել իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության հիմքերի, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ, և եթե ուժի կիրառումն անհիմն է, ապա այս միջադեպի կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել Մոսկվայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ։

Միաժամանակ, կոչ է արվել ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ Ղրղզստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և ապագայում նմանատիպ իրավիճակից խուսափելու համար, որը կարող է վնասել ղրղզ-ռուսական դաշնակցային և ռազմավարական գործընկերային հարաբերություններին։

Հավելենք, որ Մոսկվայում «Բոդրոստ» բաղնիքում ուժայինները ռեյդ էին անցկացրել տեղի բնակիչների բողոքներից հետո։ Ապրիլի 11-ին խուզարկությունների ժամանակ նկարահանված տեսանյութը հրապարակվել էր սոցիալական ցանցերում։ Կադրերում երևում են տասնյակ տղամարդիկ, որոնք պառկած են գետնին, ձեռքերը՝ գլխների հետևում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի