Չլիցենզավորված տարբերակով ղեկային տեղաբաշխումը փոխելն շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը. փոխնախարարն ընդունել է ՀԿ-ների ղեկավարների

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Կարծիքներ հնչեցին, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։
Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց ներկայացնել խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի դրույթներին։ Նա պատրաստակամություն հայտնեց օբյեկտիվ և իրատեսական առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարություն։