Ալիևի ներկայացուցիչը խոսել է խաղաղության պայմանագրի խոչընդոտներից

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ Ղարաբաղի նկատմամբ պահանջներից հրաժարվելը ոչ միայն Հայաստանի իշխանությունների մոտեցումն է, այլև արտացոլում է հայ հասարակության դիրքորոշումը որպես ամբողջություն։ Բրազիլական «Folha de S.Paulo»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը նշանակալի փուլ է, սակայն «դա միայն համապարփակ կարգավորման ճանապարհին նախնական քայլն է»։

«Ես համաձայն եմ, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը շատ կարևոր հանգրվան է։ Բայց, ըստ էության, խաղաղության գործընթացը շատ ավելի լայն է։ Ես կասեի, որ սա երկու գլուխ ունեցող գրքի նման է, և որպեսզի ասես, որ կարդացել ես ամբողջ գիրքը, պետք է կարդաս երկու գլուխներն էլ։ Առաջին գլուխը փակված է, քանի որ մենք ավելի քան երկու տարի ենք ծախսել՝ համաձայնեցնելու Ադրբեջանի կողմից մշակված և Հայաստանին առաջարկված խաղաղության համաձայնագրի տեքստը։ Եվ մենք արել ենք հնարավոր ամեն ինչ՝ այս արդյունքին հասնելու համար բավարար քաղաքական կամք և ճկունություն ցուցաբերելու համար։ Բայց սխալ կլինի մտածել, որ ամեն ինչ արդեն արված է և կարող է պարզապես ստորագրվել։ Այս գրքի երկրորդ գլուխը նվիրված է մնացած երկու լուրջ խոչընդոտների լուծմանը»,- ասել է Ալիևը ներկայացուցիչը։

Ամիրբեկովը մատնանշել է Ադրբեջանի պահանջները՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև ԵԱՀԿ մի շարք ավելորդ ինստիտուտների պահպանումը»։

«Ես կասեի, որ անարդար է և ոչ այնքան ազնիվ այս պայմանները նոր կամ արհեստական ​​անվանելը, քանի որ մենք դրան փորձում ենք հասնել ավելի քան երկու տարի։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել այն կետերը, որոնք հակասում են խաղաղության համաձայնագրի տառին և ոգուն։ Մենք չենք ցանկանում որևէ մեկին նույնիսկ ենթադրական հնարավորություն տալ ապագայում վերադառնալու այս հակամարտությանը։ Եվ եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կնքել խաղաղության համաձայնագիր, ապա պետք է անի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր Սահմանադրության այդ մասը փոխելու համար»,- ասել է նա։

Ըստ Ալիևի ներկայացուցչի՝ գնդակը Հայաստանի դաշտում է։

«Նրանք պետք է մեզ վստահեցնեն, որ մեկընդմիշտ հրաժարվել են Ղարաբաղի նկատմամբ իրենց պահանջներից։ Ոչ միայն կառավարությունը, այլև Հայաստանի ժողովուրդը։ Որովհետև մեզ համար կարևոր է այս համաձայնագիրը ստորագրել ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի