Վթարի ենթարկված շտապօգնության վարորդը դուրս կգրվի, իսկ բուժքրոջ գիտակցությունը վերականգնվել է․ Ռուբեն Գրիգորյան

Լուրեր

18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
Բոլորը

Օրեր առաջ վթարի ենթարկված շտապօգնության վարորդն այսօր հիվանդանոցից դուրս կգրվի, այս մասին Factor.am-ին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ երեկ տեսակցել է շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած բուժքրոջը, խոսել հետը։

«Բուժքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց վիճակը բարելավվում է՝ դրական դինամիկայով։ Գիտակցությունը տեղն է»,- մանրամասնեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին շտապօգնության մեքենան բախվել էր էլեկտրասյանը, վարորդը, բժիշկը ու բուժքույրը հոսպիտալացվել էին, բժշկի կյանքը փրկել չէր հաջողվել։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին քնել է։

Դեպքից հետո Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ասել էր, որ բժիշկն ամրակապված չի եղել և ծանր վնասվածքներ ստանալու հավանական պատճառներից մեկը դա է։

 

Մանյա Պողոսյան