Մեկնարկել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի կալանավորված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված քրեական գործերով առաջին լսումն է այսօր տեղի ունեցել Սիլիվրի բանտում, որտեղ պահվում է ընդդիմադիր գործիչը։ Այս գործը կենտրոնանում է Իմամօղլուի՝ Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի վերաբերյալ արված արտահայտությունների վրա։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են նաև Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, որդին՝ Սելիմ Իմամօղլուն, պատգամավորներ, կողմերի փաստաբանները։ Ոստիկանությունը Սիլիվրիում ձեռնարկել է անվտանգության խիստ միջոցառումներ, ուր վաղ առավոտյան ժամանել են Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավորներն ու քաղաքապետները, որից հետո Իմամօղլուին բերել են դատարանի դահլիճ։

Էքրեմ Իմամօղլուն իր պաշտպանությունը սկսել է հետևյալ խոսքերով. «Հարգանքով ողջունում եմ բոլորիդ։ Հուսով եմ, որ մեր երկրի անունից կկայացվեն առողջ որոշումներ։ Ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու եմ այստեղ, և դժվարանում եմ պատասխան գտնել։ Ես այստեղ եմ, որովհետև երեք անգամ հաղթել եմ Ստամբուլի ընտրություններում, որը ոմանք անվանում են «Իմ սեր Ստամբուլ», իսկ ոմանք ասում են՝ «Ով հաղթի Ստամբուլում, հաղթում է Թուրքիայում», և կարծում են, որ այն իրենցն է։ Այսօր ես ձերբակալված եմ, որովհետև հաղթել եմ՝ իրենց կամքին հակառակ»։

Նա նաև անդրադարձել է լսումների ուղիղ հեռարձակման պահանջին, որը CHP-ն բազմիցս բարձրաձայնել է վերջին մի քանի օրերի ընթացքում։

«TRT-ն, որը գործում է քաղաքացիների հարկերով, պետք է հեռարձակի այս լսումները և չհաղորդի դրանք ստերով ու զրպարտություններով՝ ինձ վարկաբեկելու համար»,- ընդգծել է նա։

Հաղորդվում է, որ Ստամբուլի դատարանը մինչև հունիսի 16-ը հետաձգել է գործի քննությունը։

Հավելենք, որ ավելի վաղ Իմամօղլուին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել նահանգի գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի