Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում

Լուրեր

06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել նահանգի գլխավոր դատախազի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար, գրում է Bianet-ը։

Ստամբուլի 14-րդ ծանր քրեական դատարանը գործով առաջին նիստը նշանակել է ապրիլի 14-ին։ Քաղաքապետին սպառնում է ազատազրկում 2 տարի 8 ամսից մինչև 7 տարի 4 ամիս ժամկետով, ինչպես նաև քաղաքական գործունեության արգելք՝ «ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված պաշտոնատար անձին վիրավորելու», «սպառնալիքի» և «ահաբեկչության դեմ պայքարող պաշտոնյային ահաբեկչական խմբավորումների թիրախ նշանակելու» համար։

Գործը հիմնված է անցյալ ամսվա ելույթի ժամանակ Իմամօղլուի արած մեկնաբանությունների վրա, որտեղ նա դիմել էր Ստամբուլի  գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին։ Գյուրլեքը, որը նախկինում արդարադատության փոխնախարար է եղել և նախագահող դատավոր մի քանի քաղաքական գործերով, խիստ քննադատության է ենթարկվել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) կողմից՝ կառավարության քաղաքական օրակարգին համահունչ գործելու համար: CHP-ի գործիչները, այդ թվում՝ Իմամօղլուն, Գյուրլեքին նույնպես պատասխանատու են համարում կուսակցության կողմից ղեկավարվող Ստամբուլի շրջանային քաղաքապետարանների դեմ ուղղված մի շարք հետաքննությունների համար։

Մեղադրական եզրակացության մեջ, որում Գյուրլեքը տուժող է ճանաչվել, ասվում է, որ Իմամօղլուի հայտարարությունները փորձ են «ճնշելու դատական ​​համակարգը» և «ազդելու դատարանի որոշումների վրա»՝ օգտագործելով նրա քաղաքական կարգավիճակը։ Դատախազները նաև պնդել են, թե Գյուրլեքը հայտնի էր որպես «ահաբեկչական կազմակերպությունների» թիրախ՝ իր նախկին պարտականությունների պատճառով, իսկ Իմամօղլուն իր ելույթում բացահայտել է նրան որպես նման խմբերի թիրախ։

«Իմամօղլուի մեկնաբանությունները ներառում էին տարրեր, որոնք կարող էին վտանգի ենթարկել Գուրլեքին և նրա ընտանիքին»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ:

Վերջին ամիսներին Իմամօղլուն և CHP-ի մյուս գործիչները բախվում են մի քանի հետաքննությունների՝ ահաբեկչության հետ կապված հանցագործություններից մինչև պետական ​​մրցույթներում ենթադրյալ խախտումներ:

Ինքը՝ Իմամօղլուն, ենթարկվում է մեկ այլ հետաքննության ևս՝ «դատական ​​համակարգի վրա ազդելու փորձի» համար՝ կապված նրա այն բացահայտման հետ, որ նույն փորձագետը ներգրավված է եղել մի քանի հետաքննություններում, որոնք ուղղված են եղել CHP-ի կողմից վերահսկվող մունիցիպալիտետների դեմ։

Հավելենք, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2028 թվականին, սակայն ընդդիմադիր CHP-ն ուժեղացնում է ճնշումը՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար։

Նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը համարվում է Էքրեմ Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի