Էրդողանն Ալիևի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ

Լուրեր

19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անթալիայում տեղի ունեցած հանդիպմանը  քննարկվել են երկրների երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, հայտնում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժինը։

Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել համագործակցությունը զարգացնելու համար հիմնականում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և պաշտպանական արդյունաբերությունը։

«Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ, նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և հավելել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ՝ հանդիպմանը «գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ, քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները»։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին հրավերի համար՝ նշելով, որ թե այդ  «միջոցառումն աշխարհի առաջատար հարթակներից մեկն է արդիական միջազգային հարցերի քննարկման համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի