Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մարզական ստուգատեսի մանրամասներին են անդրադարձել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխարհի առաջնությունը կկայանա Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Կանցկացվեն 15 հանդիպումներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Կարևորելով 15 տարվա դադարից հետո Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համայնքը միշտ պատրաստ է կանգնել նման նախաձեռնությունների կողքին:

«Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ մեր դպրոցում սովորում են շուրջ 80 սաներ, նրանց մարզում են ճանաչված մարզիչներ: Զարգանում են նաև այս մարզաձևի ենթակառուցվածքները. Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մեր մարզադպրոցում մենք վերջերս նաև նախարարության առաջարկով որոշակի փոփոխություններ ենք արել, որպեսզի համապատասխանեցնենք այս մրցաշարին: Ընդհանուր առմամբ ենթակառուցվածքային այն փոփոխությունները, որոնք արվում են վերջին երեք տարիներին տարբեր մարզաձևերի համար, ստեղծում են հարմարավետ պայմաններ՝ առողջ ապրելակերպի, մարզվելու ու մարզաձևերի զարգացման համար»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: