Թրամփի հատուկ բանագնացը մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման․ Axios

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մեկնել է Ռուսաստան, սպասվում է, որ այսօր՝ ապրիլի 11-ին նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով FlightRadar-ի տվյալներն ու իրավիճակին ծանոթ աղբյուրի։

Սա լինելու է Ուիթկոֆի  և Պուտինի երրորդ հանդիպումը։ Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփը հիասթափված է, քանի որ վերջին շաբաթներին բանակցություններում քիչ առաջընթաց է գրանցվել։ Նա նաև ասել է, թե «զայրացած» է Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ մեկնաբանություններից։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը լրատվամիջոցին ասել է, որ եթե ​​մինչև ամսվա վերջ հրադադար չհաստատվի, Թրամփը կարող է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել՝ կա՛մ գործադիր իշխանության միջոցով, կա՛մ Կոնգրեսին խնդրելով ընդունել նոր պատժամիջոցների մասին օրենսդրություն։

«Մենք շուտով կիմանանք՝ մի քանի շաբաթից, այլ ոչ թե մի քանի ամսից, արդյո՞ք Ռուսաստանը լուրջ է վերաբերվում խաղաղությանը։ Հուսով եմ՝ այո»,- անցյալ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ասել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Անցյալ շաբաթ էլ Ուիթկոֆը Վաշինգտոնում հյուրընկալել էր Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևին՝ փակուղուց դուրս գալու փորձերի շրջանակում։

«Մենք առաջընթաց ենք գրանցում։ Հույս ունենք, որ համեմատաբար մոտ ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտական ​​գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելուն»,- ասել է Թրամփը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Բացի այդ, ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախօրեին բանտարկյալների են փոխանակել, որը ներառել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի կրկնակի քաղաքացիություն ունեցող Քսենիա Կարելինային ազատ արձակումը։ Լրատվամիջոցը գրում է, որ գործարքի շուրջ բանակցությունները Ուիթկոֆի և Պուտինի միջև մարտին կայացած հանդիպման արդյունքն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի