Թուրքիայում երկու հետաքննող լրագրող է ձերբակալվել

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում երկու հայտնի լրագրողներ՝ Թիմուր Սոյքանը և Մուրատ Աղիրելը, ձերբակալվել են Ստամբուլում իրենց տներում առավոտյան կատարված խուզարկությունների ժամանակ՝ «սպառնալիքի և շանտաժի» մեղադրանքներով հետաքննության շրջանակում։ Երկու լրագրողներն էլ հայտնի են կոռուպցիայի և այլ անօրինական գործունեության վերաբերյալ իրենց հետաքննություններով և տարիներ շարունակ միասին աշխատել են հեռուստատեսային ծրագրում։

Լրագրողներն աշխատում են ընդդիմադիր Birgun և Cumhuriyet լրատվամիջոցներում, որոնք դատապարտել են նրանց ձերբակալումը և նշել, որ նրանց բերման են ենթարկել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման վերաբերյալ հետաքննության պատճառով։

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ լրագրողների ձերբակալումը կապված է հեռուստաալիքի գնման վերաբերյալ բողոքի հետ։ Վերջերս Flash TV-ն գնած և ներկայում փողերի լվացման մեղադրանքով կալանքի տակ գտնվող անձինք հայց են ներկայացրել լրագրողների դեմ, ինչի հիման վրա Դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրեական օրենսգրքի 106/1 (Սպառնալիք) և 107/1 (Շանտաժ) հոդվածներով։

Նոյեմբերին ընդդիմադիր Halk TV հեռարձակողի սեփականատեր Ջաֆեր Մահիրօղլուն հայտարարել էր, որ ձեռք է բերել Flash TV-ն և դրա կայքը։ Սակայն դեկտեմբերի 31-ի հետագա հայտարարության մեջ պարզաբանվել է, որ փոխանցումը վերջնականապես չի ավարտվել, և որ հեռուստաալիքը գնել է Pozitifbank-ի սեփականատեր Էրհան Քորքը։

Սոյքանը և Աղիրելը, երեք այլ լրագրողների հետ միասին, տարիներ շարունակ հաղորդում էին վարում Halk TV-ում: Նրանք վերջերս լքել են Halk TV-ն և բացել Onlar TV յութուբյան ալիքը:

Birgun-ի խորհրդի նախագահ Իբրահիմ Այդընը նշել է, որ իշխանությունները փորձում են լռեցնել մամուլին։

«Կառավարության թիրախը հանցագործությունն ու հանցագործները չեն, այլ իրական լրագրողները, որոնք պայքարում են ճշմարտությունը տարածելու համար»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի