ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերի կիրառումը

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան հակազդեցության միջոցառումների կիրառումը։ Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի կողմից աշխարհի մեծ մասի երկրների համար ներմուծման մաքսատուրքերի ավելացումն 90 օրով կասեցնելու մասին հայտարարությունից հետո։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Մեր անդամ պետությունների կողմից ուժեղ աջակցություն ստացած ԵՄ հակազդեցությունների ընդունումն ավարտին հասցնելուն զուգընթաց՝ դրանք կդադարեցնենք 90 օրով։ Եթե բանակցությունները բավարար չլինեն, մեր հակազդեցությունը կգործարկվի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Պաշտոնյան հավելել է՝ բոլոր տարբերակները մնում են սեղանին։

Հիշեցնենք, որ ԵՄ երկրներն ավելի վաղ համաձայնեցրել էին ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի