ԵՄ երկրները համաձայնեցրել են ամերիկյան ապրանքների համար պատասխան մաքսատուրքերը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ երկրներն աջակցել են Եվրահանձնաժողովի առաջարկին ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։

Նշվում է, որ սա պատասխան է ԵՄ-ից պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշմանը։

«ԵՄ-ն ԱՄՆ-ի մաքսատուրքերը համարում է չարդարացված և վնասակար, որը տնտեսական վնաս է պատճառելու երկու կողմերին, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ «արդար և հավասարակշռված պայմանավորվածություններ» գտնել։

Հաղորդվում է, որ ԵՄ անդամ պետությունների կողմից այսօրվա քվեարկությունը նշանակում է, որ Հանձնաժողովի ներքին ընթացակարգերի ավարտից և կատարողական ակտի հրապարակումից հետո հակաքայլերը կմտնեն ուժի մեջ: Տուրքերի գանձումը կսկսվի ապրիլի 15-ից։

«Այս հակաքայլերը կարող են կասեցվել ցանկացած պահի, եթե ԱՄՆ-ը համաձայնի արդար և հավասարակշռված բանակցային արդյունքի»,- հայտարարում է Եվրահանձնաժողովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի