ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները Եվրոպայի գործը չեն․ Ալիևին զայրացրել ԵՀ նախագահի հայտարարությունը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման դերի հետ կապված, անհանգստացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բաքվում անցկացված ֆորումում նա ասել է, թե Եվրոպան անտեսում է Ադրբեջանի և Վրաստանի ներդրումը Միջին միջանցքի ստեղծման գործում։

«Անկեղծ ասած՝ ես զարմացա, երբ ինձ տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից Ուզբեկստանում Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների հետ Կենտրոնական Ասիայի առաջնորդների գագաթնաժողովում արված մեկնաբանությունների մասին, երբ նա խոսել է Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման մասին՝ Միջին միջանցքին կամ, ինչպես այն անվանում են Եվրոպայում, Գլոբալ դարպասին նպաստելու համար»,- նշել է Ալիևը։

Նա հավելել է, թե, իբր, «այդ միջանցքը գոյություն ունի, իսկ Հայաստանը դրանում որևէ դերակատարում չունի»։

«Մենք կարող ենք հասկանալ եվրոպացի բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց դուք չեք կարող անտեսել քարտեզը։ Եվ հենց մենք՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ստեղծել ենք այս ամբողջ ենթակառուցվածքը, որն այսօր թույլ է տալիս Եվրոպային փոխազդել Կենտրոնական Ասիայի հետ՝ վրացական ծովային նավահանգիստներ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Ալյաթում գտնվող ադրբեջանական նավահանգիստ, Կասպյան նավագնացության ընկերություն, որը կարևոր նշանակություն ունի տրանսպորտի համար։ Եվ որքան գումար է ներդրվել։ Այս ամենը անտեսվում է, մենք լսում ենք միայն Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը բացելու կոչեր։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան այստեղ։ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նրանց գործը չեն։ Որքան Եվրամիությունը հեռու լինի այս խնդիրներից, այնքան լավ բոլորի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարևորել էր տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը՝ Կենրոնական Ասիայի երկրների ու ԵՄ-ի միջև կապերն ամրապնդելու տեսանկյունից։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ փակվելուց հետո Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղը։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ»,- հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի