Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացումը կփոխի խաղը՝ մոտեցնելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում Եվրանաձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է նաև Հայաստանին։ Նա մասնավորապես, կարևորել է տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը՝ Կենրոնական Ասիայի երկրների ու ԵՄ-ի միջև կապերն ամրապնդելու տեսանկյունից։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը: Երեք տասնամյակ փակվելուց հետո Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղը։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նշենք, որ այսօր գագաթնաժողովի երկորդ օրն է, որին մասնակցում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան, ինչպես նաև Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Թուրքմենստանի նախագահները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի