Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի

Լուրեր

19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 184-ի: Այս  տվյալները հրապարակել է փրկարարական ծառայության տնօրեն Խուան Մանուել Մենդեսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հիվանդանոցներում շարունակում է մնալ ավելի քան 150 վիրավոր:

Ողբերգության վայրում աշխատում է ավելի քան 300 փրկարար, սակայն իշխանությունները հայտարարել են, որ փլատակների տակ ողջ մնացածների գտնելու հավանականություն չկա։ Համապատասխան ծառայությունների աշխատակիցները որոնողական-փրկարարական գործողություններից անցել են մարմինների որոնմանը։

Ապրիլի 8-ի գիշերը երկրի մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի Jet Set ակումբի տանիքը փլուզվել էր հայտնի երգիչ Ռուբի Պերեսի համերգի ժամանակ։ Ողբերգության պատճառները դեռևս անհայտ են։ Երգիչը նույնպես մահացել է։

Աղետի պահին հաստատության այցելուների ճշգրիտ թիվն անհայտ է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդումները տատանվում են 500-ից մինչև 1000 մարդու միջև։

Երկրի նախագահ Լուիս Աբինադերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի