ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին

Լուրեր

05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի Հայաստանի դեմ միջոցներ չի ցանկանում, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում ընտրվելու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել էին ապրիլի 3-ին Բելգրադում ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակներում։

«Հարգելի՛ Արմեն, սիրելի՛ ընկեր,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում ընդգրկվելու կապակցությամբ: Բելգրադում անցկացված վերջին ընտրությունները նշանավորվում են մեր կազմակերպության համար հետաքրքիր նոր շրջանով, իսկ Ձեր հաջող քարոզարշավը հստակ վկայությունն է այն հարգանքի և վստահության, որը Դուք վաստակել եք եվրոպական ֆուտբոլային համայնքում տարիների ընթացքում: Դուք առաջին անգամ եք ստանձնում այս պաշտոնը, սակայն Ձեր հեղինակությունն առաջնորդում է Ձեզ:

Ձեր ձայնը, ազնվությունն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն իրական արժեք կլինեն Կոմիտեում աշխատելու ընթացքում: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին: Ձեր թարմ հայացքը ու յուրօրինակ տեսանկյունից եկող խորհուն մոտեցումը, անկասկած, հենց սկզբից կարևոր ազդեցություն կունենան: Մաղթում եմ ձեզ հաջողություն այս կարևոր և պատասխանատու աշխատանքում», – իր նամակում նշել է Ալեքսանդր Չեֆերինը:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության:

Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում:

Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում:

Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը», – մասնավորապես, ասված է շնորհավորական նամակի մեջ: