Պռոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է, իսկ Քասախի տրանսպորտը հանվում է․ բնակիչ

Լուրեր

22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
Բոլորը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է, իսկ Քասախի հարցը չի լուծվել, այս մասին Factor.am-ին հայտնեց Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը՝ ներկայացնելով կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։

«25 համարի երթուղու հարցը մասամբ լուծվեց, երթուղին պետք է շրջադարձ կատարի ՊՆ շենքի մոտից։ Սակայն մենք խնդրել ենք, որ ավտոբուսը շրջադարձ կատարի Պռոշյանի մուտքի մոտ՝ նախատեսված վայրից մոտ 300 մետր վերև, քանի որ երեխաների և ծերերի համար դժվար է այդ 300 մետրը տեղափոխվելը։ Կառավարությունում խոստացան քննարկել և լուծել։ Եթե այդ հարցը վերանայեն, կնշանակի, որ մեր խնդիրը ամբողջությամբ լուծվեց »,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նա, սակայն, տեղեկացրեց, որ բանակցությունները հօգուտ քասախցիների չեն լուծվել Քասախ համայնքի դեպքում, և այն սպասարկող 59 համարի երթուղին հանվում է։

Պռոշյանի բնակիչը նշեց, որ երկու համայնքները կսպասարկեն նաև «Մուլտի տրանսպորտ» ընկերության միկրոավտոբուսները, որոնցից օգտվելու դեպքում վճարը կլինի 200 դրամ։

Հիշեցնենք՝ երեկ Երևան-Աշտարակ ճանապարհը շուրջ 2 ժամ փակ պահելուց հետո Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները այն բացեցին՝ պայմանով, որ այսօր իրենց կառավարությունում ընդունելու են։

Մարտի 5-ին ևս Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։

Մանյա Պողոսյան