Պռոշյանի բնակիչները բացեցին ճանապարհը․ վաղը նրանց կընդունեն կառավարությունում

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Երևան-Աշտարակ ճանապարհը շուրջ 2 ժամ փակ պահելուց հետո Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները այն բացեցին՝ պայմանով, որ վաղն իրենց  Կառավարությունում ընդունելու են։ Այս մասին Factor.am-ին հայտնեց համայնքի բնակիչներից Սերգո Հովհաննիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ վաղն իրենց  պահանջների վերաբերյալ դիմում են հանձնելու թե՛ Կառավարությանը, թե՛ Երևանի քաղաքապետարանին։

«Երևան քաղաքը ավարտվում է հենց այստեղ, մենք պահանջում ենք, որ 25 համարի ավտոբուսը  հասնի Երևան- Աշտարակ ճանապարհի սկզբնամաս։ Եթե մեր պահանջը չիրականացնեն, ավելի մեծ թափով ենք բողոքի ակցիաներ իրականացնելու»,- բնակիչների պահանջը փոխանցեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ վաղ առավոտյան գյուղացիները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ 25 և 59 համարների ավտոբուսները չհանվեն երթուղուց։ Նրանք նաև հանդիպում էին պահանջում  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետի հետ։

 

Երեկ երեկոյան Պռոշյանի բնակիչները հանդիպել էին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Փոխնախարարը, սակայն, հայտարարել էր, որ Կառավարությունը որոշումը չի փոխելու, 25 և 59 համարների ավտոբուսները կհանվեն։ Իսկ «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը հայտնել էր, որ 50 դրամով կէժանացնեն նոր երթուղու տրանսպորտի ուղեվարձը: 

 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝  25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ»  պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում  ոչ  միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլև այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։ 

 

Մանյա Պողոսյան