Պռոշյանի բնակիչները կրկին փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը, Տիգրան Ավինյանի հետ հանդիպում են պահանջում

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Երևան- Աշտարակ ճանապարհը, այս մասին Factor.am-ին հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից Սերգո Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ համայնքի բնակիչները պահանջում են, որ 25 և 59 համարների ավտոբուսները չհանվեն։ Պռոշյանի բնակիչը նաև տեղեկացրեց, որ հանդիպում են պահանջում պատկան մարմինների ղեկավարների հետ։

«Մենք հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի այս տարածքը սպասարկի Երևան քաղաքի ավտոբուսային երթուղիներից որևէ մեկը։ Պահանջում ենք նաև մեր մարզպետին և այլ իրավասու մարմինների ղեկավարներին։ Այս պահի դրությամբ ոչ ոք դեռ չի եկել, միայն ոստիկաններին են ուղարկել։ Մենք պայքարում ենք մեր ազատ տեղաշարժի իրավունքն ապահովելու համար»,- փոխանցեց նա։

Նշենք, որ երեկ երեկոյան Պռոշյանի բնակիչները հանդիպել էին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։

Փոխնախարարը, սակայն, հայտարարել էր, որ Կառավարությունը որոշումը չի փոխելու, 25 և 59 համարների ավտոբուսները կհանվեն։ Իսկ «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը հայտնել էր, որ 50 դրամով կէժանացնեն նոր երթուղու տրանսպորտի ուղեվարձը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և ավելի թանկ երթուղու սպասարկման դեմ։ Ըստ բնակիչների՝ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը, իսկ ուղեվճարը լինելու է 200 -250 դրամ։ Բնակիչների խոսքով՝ 25 և 59 համարների ավտոբուսներից օգտվելու դեպքում իրենք վճարում էին 150 դրամ, իսկ «Մուլտի տրանսպորտ» պատկանող թիվ 277 միկրոավտոբուսներից օգտվելու դեպքում ոչ միայն ավելի թանկ պետք է վճարեն, այլև այն սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ մինչև ֆիզիկայի ինստիտուտ։

 

Մանյա Պողոսյան