Չինաստանն ապրիլի 10-ից ԱՄՆ բոլոր ապրանքների համար մաքսատուրքերը հասցնում է 84 տոկոսի

Լուրեր

01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
Բոլորը

Չինաստանն ապրիլի 10-ից կբարձրացնի ամերիկյան բոլոր ապրանքների մաքսատուրքերը մինչև 84%։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանի Ֆինանսների նախարարությանը։

Չինաստանի Առևտրի նախարարությունն էլ 12 ամերիկյան ընկերություններ է ավելացրել արտահանման վերահսկման ցուցակում, ևս վեց ամերիկյան ընկերություն հայտնվել է «անվստահելի կազմակերպությունների» ցուցակում։

Բացի այդ, Չինաստանը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ կապված ԱՄՆ մաքսատուրքերի հետ: Նշվում է, որ Պեկինի դեմ, այսպես կոչված, պատասխան մաքսատուրքեր սահմանելու՝ ԱՄՆ-ի որոշումը սպառնում է ապակայունացնել համաշխարհային առևտուրը և կվնասի Միացյալ Նահանգներին։

«Իրավիճակը վտանգավոր կերպով սրվել է: Որպես տուժած անդամներից մեկը՝ Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնում և վճռականորեն դեմ է այս անխոհեմ քայլին»,- ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի կողմից հավելյալ մաքսատուրքերի հայտարարումից հետո ԱՄՆ ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները կտրուկ նվազել են։ Այսպես, Dow E-minis-ը նվազել են 709 կետով (1,87%-ով), S&P 500 E-minis-ը՝ 86,5 կետով (1,72%-ով), իսկ Nasdaq 100 E-minis-ը՝ 250,75 կետով (1,45%-ով):

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդային՝ 104 տոկոս մաքսատուրքեր է սահմանել չինական բոլոր ներմուծումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի