Թրամփը որոշել է Չինաստանից ներմուծման համար 104% մաքսատուրքեր սահմանել

Լուրեր

09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ռեկորդային՝ 104 տոկոս մաքսատուրքեր սահմանել չինական բոլոր ներմուծումների համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, գրում է CNN-ը։

Չինաստանի նկատմամբ գործելու էին 34 տոկոս մաքսատուրքերը՝ Թրամփի «պատասխան» մաքսային փաթեթի շրջանակում: Սակայն ԱՄՆ նախագահն ավելացրել է ևս 50 տոկոս այն բանից հետո, երբ Պեկինը հետ չի կանգնել ամերիկյան ապրանքների համար 34 տոկոս պատասխան մաքսատուրքեր սահմանելու խոստումից։

Ավելի վաղ Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ «կտրականապես դեմ է» չինական ապրանքների համար լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքին՝ դա անվանելով «սխալ՝ սխալի վրա»: Գերատեսչությունը խոստացել է ուժեղացնել պատասխան միջոցները ԱՄՆ-ի արտահանման դեմ։

«Չինաստանի նման երկրները, որոնք որոշել են վրեժխնդիր լինել և փորձել կրկնապատկել ամերիկացի աշխատողների նկատմամբ իրենց վատ վերաբերմունքը, սխալվում են։ Նախագահ Թրամփը պողպատե ողնաշար ունի, և այն չի կոտրվի։ Չինացիները ցանկանում են գործարք կնքել, նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա անել»,- հայտարարել է Լևիթը։

Նա հրաժարվել է ասել, թե ինչ պայմաններ, եթե այդպիսիք կան, Թրամփը կքննարկի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը կրճատելու համար:

Տասնյակ այլ երկրներ նույնպես, ինչպես նաև Եվրամիությունը, բախվում են վերջնաժամկետին մաքսատուրքերի նոր դրույքաչափերի: Այդ դրույքաչափերը տատանվում են 11-ից մինչև 50 տոկոսի սահմաններում:

Լևիթը լրագրողներին ասել է, որ չնայած համաշխարհային առաջնորդների հետ մի քանի խոսակցություններին, որոնք ուղղված են ավելի ցածր մաքսատուրքերի շուրջ բանակցություններին, Թրամփը քիչ ցանկություն ունի հետաձգելու իր ծրագրերը:

Ավելի վաղ նա նշել էր, որ Թրամփը հանձնարարել է իր առևտրային թիմին գործարքներ կնքել այն երկրների հետ, որոնք ցանկանում են բանակցություններ վարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի