ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Ռուբիոյին ու Ուոլցին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ՝ Նամակը, որի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը, ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նամակը վճռական ներգրավածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և հաղթահարելու Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները:

Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: Կոնգրեսականները, մասնավորապես, նկատել են․ «Մենք նաև ամբողջապես համաձայն ենք պետքարտուղար Ռուբիոյի հետ, որ Հարավային Կովկասում «․․․այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղության համար» և ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլցի կոչին՝ «ավարտել այս խաղաղության պայմանագիրը, ազատել բանտարկյալներին և աշխատել միասին՝ տարածաշրջանը ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին: Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»։