Ջամայկայում դեսպան Հարությունյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Լուրեր

17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:08
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա․ տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա Ջոնսոն Սմիթի, Զբոսաշրջության նախարար Էդմունդ Բարթլեթի և Մշակույթի, գենդերային հարցերի, ժամանցի ու սպորտի նախարար Օլիվիա Գրանջի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը և կարևորել շփումները երկկողմ ու բազմակողմ հարթակներում: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներից են դիտարկվում զբոսաշրջությունը, կրթությունը, մշակույթը և առևտուրը:

Ա. Հարությունյանը հանդիպումների ընթացքում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաև պետության առջև ծառացած մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել երկրի գործարար միջավայրին և զբոսաշրջային պոտենցիալին։