Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «ARTMONDIA» կազմակերպության նախագահ Անուշ Դուրյան-Ջրբաշյանը. տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Իր ելույթում Շիրազ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Գիքելին նախաձեռնության կյանքի կոչմանը ցուցաբերած համակողմանի աջակցության և այդ ձևով նաև Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության և բարեկամության ուղերձ հղելու համար։ Նա ընդգծել է, որ համեմատաբար փոքրաթիվ հայկական համայնք ունեցող Շարանտոն-լը-Պոնում Հայաստանին նվիրված օրերի անցկացումը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված այդ բարեկամության ակնառու դրսևորումներից է։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է ֆրանսահայ երգիչ և դուդուկահար Լևոն Խոզյանի, Մարսելի կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Ժան-Ժակ Բեդիկյանի և պարուհի Շուշան Ագուջյանի մատուցմամբ համերգ-ներկայացումը։
Ծանոթություն․ «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» միջոցառումների ընթացքում այցելուներին են ներկայացվելու հայկական գորգագործության, երաժշտական ու պարային արվեստները, հայկական խոհանոցը, տեղի են ունենալու Հայաստանին նվիրված գրքերի շնորհանդեսներ։