Ալիևը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի հարցում «գնդակը ՀՀ-ի դաշտում է», խոսել վստահության ամրապնդման փոքր քայլերից

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ​​Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա կարող է ազդարարել համագործակցության սկիզբը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի ADA համալսարանում անցկացվող «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարծում եմ՝ մենք չպետք է ժամանակ կորցնենք։ Երբ խոսքը խաղաղության համաձայնագրի մասին է, գնդակը Հայաստանի դաշտում է, ես այս մասին բազմիցս ասել եմ։ Հայտնի է, թե ինչ ենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և իրենց Սահմանադրության հարցում։ Եթե ​​դա արվի, ապա կարող է կնքվել խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասում արդեն ինտեգրված տարածաշրջանի համար որևէ խոչընդոտ չի մնա»,- նշել է նա։

Ալիևը նաև նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահության ամրապնդման քայլեր սկսել։

«Մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամներ կդառնանք Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Նույնիսկ տնտեսական որևէ ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք փոքր քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև ասել է, թե Հայաստանը կարող էր տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների և տրանսպորտային ուղիների համար։

«Ադրբեջանից նավթի, գազի կամ այլ բեռների փոխադրումն անցնում է Վրաստանի տարածքով, Հայաստանը կարող էր լինել այդ գործընթացի մի մասը։ Դա իրենց սխալն է։ Նրանք սխալ են հաշվարկել իրենց ապագա զարգացումը և զրկել են իրենց տնտեսական ապագայից։ Արդյունքում նրանց իրական անկախությունը խոչընդոտվել է։ Նրանք ապրել են «մեծ Հայաստանի» երազանքով»,- ասել է Ալիևը։

Հայաստանի հասցեին հերթական կեղծ մեղադրանքները հնչեցնելով՝ Ալիևը հայտարարել է, թե, իբր, «Հայաստանի գործողությունները հնարավորություններ չեն ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման համար»։ Նա նաև կրկին դժգոհել է Հայաստանի սպառազինումից։

«Հայաստանի նոր ընկերները նրան նոր մահաբեր զենք են տրամադրում։ Դա ամենևին չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, դա միայն կծառայի լարվածության նոր օջախներ ստեղծելուն»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ հայտարարելով, թե այսօր Հայաստանում ռևանշիստական ​​խմբեր կան։

Ըստ Ալիևի՝ «Հարավային Կովկասում բաժանարար գծեր ստեղծելու՝ երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի