Հայաստանում հեռուստանման բովանդակությամբ 40 յութուբյան ալիք կա, պարտադիր պետք է կանոնակարգվեն․ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
Բոլորը

«Այսօր ավանդական մեդիան այս կամ այն չափով կանոնակարգվում է»,- այս մասին ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով, սակայն, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տարբեր չափումները ցույց են տալիս, որ հանրությունը տեղեկատվության մեծ մասը ստանում է համացանցի միջոցով։

«Համացանցում կան հեռուստանման բովանդակությամբ ալիքներ, որոնց բովանդակությունը կարգավորումից դուրս է։ Այն սպառնալիքները, որն այսօր մենք ունենք կապված և՛ տեղեկատվական անվտանգության հետ, և՛ լեզվական, ինչպես նաև երեխաների վրա ազդեցության։ Շատ լավ գիտեք, որ ատելության խոսքը, թշնամանքը ամբողջությամբ գեներացվում է համացանցում»,- նկատեց հանձնաժողովի նախագահը։

Տիգրան Հակոբյանը շեշտեց, որ Հայաստանում հեռուստանման բովանդակությամբ 40 յութուբյան ալիք կա։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահն ասաց, որ ամբողջ աշխարհում դրանք կարգավորված են, մեր երկրում ևս պետք է պարտադիր կարգավորվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։