Հաքերային հարձակում՝ հայաստանյան 50 ՀԿ-ների վրա․ ԵՄ-ն զգուշացնող նամակ է ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ այսօր թիրախավորված ֆիշինգային հարձակման է ենթարկվել Signal հավելվածում։ Նրանք հղումներ են ստացել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ եթե հղումը ստացած օգտատերը սեղմեր դրա վրա, այն տարածած հաքերը հնարավորություն էր ստանալու մուտք գործել էլեկտրոնային փոստ և առկա գրագրությունը կարդալ։

Ֆիշինգային հարձակմանը շատ արագ արձագանքել են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից: Factor TV-ի գրավոր հարցերին ի պատասխան՝ կառույցից որոշ մանրամասներ ներկայացրին․ «ԵՄ պատվիրակությունն իր գործընկերներին զգուշացնում է հնարավոր ֆիշինգային հարձակման փորձի մասին՝ ընդգծելով, որ նրանք կարող են թիրախավորվել, թեև նման միջադեպ նրանց շրջանում չի արձանագրվել։ Ֆիշինգը կիբերհարձակման տեսակ է, երբ հանցագործները փորձում են մոլորության մեջ գցել զոհերին՝ ներկայանալով որպես վստահելի աղբյուր, այս դեպքում՝ ԵՄ դեսպանի անունից փորձելով կորզել զգայուն բնույթի տեղեկատվություն։ ԵՄ պատվիրակությունը որևէ վնաս չի կրել։ Այս տեղեկատվությունը տարածվում է այն բանից հետո, երբ պատվիրակությունը տեղեկացավ մի դեպքի մասին, որում ներգրավված էր երրորդ կողմ»։

«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը թեև այս անգամ թիրախավորված չի եղել, սակայն նախազգուշական հաղորդագրություն ստացել է ԵՄ-ից։ Փոխարենը, մեկ ամիս առաջ Աբրահամյանը կեղծ նամակ ստացել էր Արտաքին գործերի նախարարության անվան տակ, կրկին Signal հավելվածով։

Իսկ ինչպե՞ս չընկնել թակարդը․ կիբերփորձագետ Արթուր Պապյանը շեշտում է՝ կասկածել ստացված բոլոր հղումներին։ Իսկ թե որտեղից են կազմակերպվել և իրականացվել այսօրվա հարձակումները, դեռևս պարզ չէ։

Ֆիշինգ հարձակումը կիբերհանցագործության տեսակ է, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Սա կատարվում է զանգվածային էլեկտրոնային spam նամակների միջոցով, որոնք ուղարկողը ներկայանում է գերատեսչությունների կամ պատկան մարմնի անունից։ Վերջին տարիներին ֆիշինգ հարձակումները բավական ակտիվացել են, դրանք տարածվում են նաև սոցիալական ցանցերով և տարատեսակ մեսենջերներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան