Ի՞նչ բոլոլա եք դարձրել, ես ՔՊ-ից վիրավորված չեմ. Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2026 | 10:19
Փակ է Քարի լիճ տանող ճանապարհը
26.11.2026 | 10:06
Ձյան պատճառով 150 մեքենա արգելափակվել է ճանապարհներին․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 09:52
Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020-ին բանակի համար ընդունված զրահաբաճկոնների ներդիրներին
26.11.2026 | 09:44
Կառավարությունը 104.3 մլն դրամի արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող երկու ընկերության
Բոլորը

«Ես ՔՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Ես ասել եմ՝ շնորհակալ եմ ՔՊ-ին, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ ՔՊ-ից իմ դուրս գալը կապված է այն բանի հետ, որ ՔՊ-ն շեղվել է հեղափոխական սկզբունքներից, դրա համար մենք հեռացվել ենք։ Իրենք գնում են այլ ուղղությամբ, մենք նրանց հետ նույն ճանապարհը չենք կարող գնալ»,- ասաց Ասլանյանը։

Factor TV-ի հստակեցնող հարցին՝ եթե նրա ընկեր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի նամակագրությունները ՔՊ-ում չընթերցեին և չհանրայնացնեին այդ մասին, այդ ժամանակ կխոստովանե՞ր, որ ՔՊ-ն շեղվել է հեղափոխական սկզբունքներից, Ասլանյանն արձագաքնեց։

«Ինչո՞ւ եք տանում այլ դաշտ, այնպիսի հարց եք տալիս․․․․ Իրողությունը դա է, ես ասել եմ այն, ինչ կա, եթեներ չկան։ Բոլոր հեղափոխություններից հետո էլ այդպես է լինում, երբ մարդիկ որոշակի ժամանակ հետո որոշակի ճանապարհ անցնելուց հետո իրարից հեռանում են, բաժանվում են, ի՞նչ եք դա դարձրել բոլոլա»,- նշեց անկախ պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան