Ժողովրդավարությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է ընտրություններով․ Հասմիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:24
Մի հատ սո՛ւս մնա, էս պառլամենտը լեգիտիմ չէ. Հայաստանի քաղաքացու քվեով ձևավորվածը չէ. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:00
Հուսով եմ՝ չեք ասի՝ եղբայր, Բաքվում ես ծնվել, ադրբեջանցի հանդիպե՞լ ես. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 15:48
Արտաշատի ռեստորանում մկրտությունից հետո 14 քաղաքացի դիմել է ԲԿ՝ թունավորման ախտանիշներով
02.08.2026 | 15:37
Մարդը, ով ուզում է դառնալ ԱԺ նախագահ, ռազմական հանցագո՞րծ է, թե՞ պետական դավաճան. Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտան կազմակերպությունն ավարտում է աշխատանքը Հայաստանում։ Մինչ այդ կազմակերպությունը հրապարակել է տարեկան զեկույց՝ անդրադառնալով նաև Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին։ Ինչ է արձանագրվել զեկույցում և ինչ ազդեցություն կունենա իրավապաշտպան կառույցի բացակայությունը Հայաստանում։ Թեմայի վերաբերյալ Factor TV-ն զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։

«Այս կազմակերպությունն աջակցում էր պետական ինստիտուտներին և տեղական կառույցներին ավելի գրագետ իրականացնել փոփոխություններ և տեսնել, թե որտեղ կան բացեր»,- ասաց Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության բացակայությունը չի կարող բացասական ազդեցություն չունենալ։ Կազմակերպության վերջին տարիների զեկույցներն, ըստ Հարությունյանի, ցույց են տալիս, որ Հայաստանում բարեփոխումներն առաջ չեն գնում։

«Մենք ունենք հիբրիդային ժողովրդավարություն, որտեղից հետ քայլ անելն ավելի հավանական և ռիսկային է, քան առաջ գնալն ավելի ազատ վիճակի»,- կարծում է Հարությունյանը։
Իրավապաշտպան կազմակերպությունը, անդրադառնալով Հայաստանում ընտրական գործընթացներին, արձանագրել է, որ թեև ընտրությունները մրցակցային են, հետընտրական շրջանում ընդդիմադիրները հանդիպում են հետապնդումների։ Հարությունյանը նշում է, որ կարևոր է ոչ միայն մրցակցային ու թափանցիկ ընտրություն կազմակերպվելն, այլև հետընտրական գործընթացը։

«Ժողովրդավարությունը չի ավարտվում ընտրություններով, այլ սկսվում է ընտրություններով, և հետագա գործընթացները պետք է ամրապնդեն այն, ինչ թափանցիկ, մրցակցային ընտրությունների արդյուքում հնարավոր է եղել ձեռք բերել։ Այսինքն՝ մարտահրավեր է ոչ թե թափանցիկ ընտրություն կազմակերպելը, այլ դրանից հետո նորմալ քաղաքական պրոցեսներ ապահովելը»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Արաքս Մամուլյան