Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով

Լուրեր

25.06.2026 | 14:50
ՄԻՊ-ը կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է խնդրահարույց համարել
25.06.2026 | 14:41
Կարմիր լույսի տակ չեմ կանգնելու, անվտանգային նկատառում կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:33
Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ
25.06.2026 | 14:30
Քաղաքապետարանի ծեծկռտուքի գործով Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել
25.06.2026 | 14:25
Ֆոն դեր Լայենից՝ պայուսակ, Մարթա Կոսից՝ փողկապ․ ինչ նվերներ է ստացել Փաշինյանը եվրոպացի պաշտոնյաներից
25.06.2026 | 14:17
ԵԽԽՎ-ն Ադրբեջանում քննադատական ​​ձայները լռեցնելու վերաբերյալ բանաձև է ընդունել
25.06.2026 | 14:13
Պետք է սովորենք` մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 14:05
«Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ասուլիսը ՍԴ ներկայացված դիմումի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 14:02
Փաշինյանը մանրամասներ հայտնեց` Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ ինչ է քննարկելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:56
Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի մրցաշարում
25.06.2026 | 13:50
Գյումրիում դաժանորեն սպանված կնոջ գործով ռուս զինծառայողն ազատ է արձակվել․ 7,6 տարի պատժի կրման ժամկետն ավարտվել է
25.06.2026 | 13:44
Եթե ԵՏՄ-ն հայտարարում է` ինքը չկա, մենք ի՞նչ անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:36
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ հետաքննություն է սկսվել Վլադիմիր Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հետ փակ չաթի պատճառով
25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
Բոլորը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով։

Ուղերձում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։

Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։

Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։

Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։

Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը»։