Իլոն Մասկը հանդես է եկել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև մաքսատուրքերի վերացման օգտին՝ Թրամփի սահմանած տուրքերի ֆոնին

Լուրեր

09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հանդես է եկել Եվրամիության հետ զրոյական առևտրային մաքսատուրքերի օգտին: Այս մասին նա հայտարարել է Իտալիայի «Լիգա» կուսակցության համագումարին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ի վերջո, ես հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի։ Ե՛վ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները, իմ կարծիքով, պետք է անցնեն զրոյական մաքսատուրքերի, ըստ էության, ստեղծելով ազատ առևտրի գոտի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կկարողանան շատ սերտ գործընկերություն հաստատել։ Եթե մարդիկ ցանկանում են աշխատել Եվրոպայում կամ ցանկանում են աշխատել Հյուսիսային Ամերիկայում, նրանց պետք է թույլ տալ դա անել»,- հայտարարել է Մասկը։

Նա նշել է, որ դա «իր խորհուրդն է նախագահին»։

Մասկի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել էր, որ 20% մաքսատուրքեր է սահմանում ԵՄ-ից ԱՄՆ ներմուծվող բոլոր ապրանքների համար։ Մեքենաների և պահեստամասերի ներմուծման համար էլ 25 տոկոս հարկ է սահմանվում։

Թրամփի այս որոշումն առաջիններից մեկը քննադատել էր Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին է՝ մաքսատուրքերն անվանելով «սխալ և ոչ մի կողմին չգոհացնող»։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու և առևտրային պատերազմից խուսափելու համար, որն անխուսափելիորեն կթուլացնի Արևմուտքին՝ հօգուտ այլ գլոբալ խաղացողների»,- ասել է Մելոնին։

Հավելենք, որ Մելոնին աջ պոպուլիստական ​​«Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդն է, որը «Լիգա»-ի հետ միասին իշխող կոալիցիայի մաս է կազմում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի