Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ֆոնդային բորսայի անկումը

Լուրեր

17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ․ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
17.07.2026 | 15:31
Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով
17.07.2026 | 15:21
Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.07.2026 | 15:10
Հայ ձկնաբույծների 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանմանը // Ֆուտբոլի ԱԱ եզրափակչի անցկացումը՝ վտանգի տակ․ ԼՈՒՐԵՐ
17.07.2026 | 15:03
«Ջերմուկ»-ի ստուգման ժամանակ որևէ խախտում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 14:53
Պետական միջոցներով վերակառուցված պոմպակայանը դարձել է մասնավոր սեփականություն․ Նոյեմբերյանի համայնքապետի գործը դատարանում է
17.07.2026 | 14:42
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչն անտառային հրդեհների պատճառով կարող է հետաձգվել. Olé
17.07.2026 | 14:41
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
17.07.2026 | 14:30
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա շուտով նոր երկիր է արտահանվելու. ՍԱՏՄ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միտումնավոր չի հրահրել ամերիկյան ֆոնդային բորսայի անկումը, երբ սահմանել է լայնածավալ մաքսատուրքերը, հաղորդում է CNBC-ն։

«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան իջնի, բայց երբեմն ինչ-որ բան շտկելու համար պետք է դեղորայք ընդունել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով շուկաների մասին լրագրողների հարցին։

Նա հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանել ապրանքների ներմուծման համար՝ Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի պատճառով։

«Մենք պետք է լուծենք մեր առևտրային դեֆիցիտը Չինաստանի հետ։ Մենք Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ, տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Եվ քանի դեռ չենք լուծել այդ խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ «պատրաստ է գործարքի Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց ավելցուկի խնդիրը»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հանգստյան օրերին խոսել է եվրոպական և ասիական առաջնորդների հետ իր վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն գալիք շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր «աշխարհի երկրների համար փոխադարձ մաքսատուրքեր» սահմանելու մասին։ Դրանից հետո ԱՄՆ-ում և այլ երկրներում ֆոնդային ինդեքսները սկսեցին անկում ապրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի