Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ «ականազերծման աշխատանքներին խոչընդոտելու համար»

Լուրեր

30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
Բոլորը

Արցախի Ջրականում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ասկեր Մուսաևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախօրեին էլ Բաքուն հայտնել էր, թե Ակնայի շրջանում 3 մարդ (հայրը որդու ու դստեր հետ) է վիրավորել ականի վրա պայթելու հետևանքով, իսկ Ջրականում էլ ականի վրա պայթելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարարություն էր տարածել՝ միջազգային հանրությանը կոչ անելով «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականազերծման աշխատանքներին միտումնավոր խոչընդոտելու համար»։

«2020 թվականի պատերազմի մեկնարկից ի վեր ականների պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականների համատարած աղտոտման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը և խոչընդոտում է Ադրբեջանի ականազերծման ջանքերը՝ վտանգելով մարդկանց կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ականների վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները հայկական կողմը ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ 2023 թվականի փետրվարի 22-ին դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմի՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը «նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները»։

Ականների հարցով Ադրբեջանի միջնորդությունը միջազգային ատյանը մերժում էր արդեն երկրորդ անգամ․ առաջին հայցը մերժվել էր 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։

Էմմա Չոբանյան