Hands Off՝ «Ձեռքերդ հեռու»․ ընդդեմ Թրամփի ու Մասկի ԱՄՆ 50 նահանգների ավելի քան 1200 վայրերում ցույցեր են անցկացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթ օրը՝ ապրիլի 5-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի դեմ, այսպես կոչված, Hands Off՝ «Ձեռքերդ հեռու» կարգախոսով ցույցեր են անցկացվել ԱՄՆ բոլոր 50 նահանգների ավելի քան 1200 վայրերում մոտ 150 խմբերի կողմից, ներառյալ քաղաքացիական իրավունքների կազմակերպությունները, արհմիությունները, LBGTQ+ խմբերը, վետերանները և ընտրական ակտիվիստները․ հայտնում է AP-ն։

Նյու Յորքից մինչև Ալյասկա զայրացած ցուցարարները փողոց են դուրս եկել «Իմ նախագահը չէ», «Ֆաշիզմը եկել է», «Վերջ տուր չարին» և «Ձեռքերդ հեռու մեր սոցիալական ապահովությունից», «Ձեռքերդ հեռու մեր ժողովրդավարությունից» ցուցապաստառներով։

Բացի այդ,«Ձեռքերդ հեռու» գրությամբ  երկնքում մեծ պաստառ է տարածվել Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա, հաղորդում է AFP-ն:

Reuters-ի փոխանցմամբ՝ հազարավոր ցուցարարներ են ամբողջ երկրում միացել բողոքի ակցիաներին։

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Փարիզում, Հռոմում և Լոնդոնում։ Ցույցեր են  նախատեսված եղել Մեքսիկայում և Կանադայում։

Ցուցարարները դատապարտել են Թրամփի վարչակազմին՝  դաշնային հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացնելու, գործակալություններ փակելու, ներգաղթյալներին արտաքսելու, առողջապահական ծրագրերի դաշնային ֆինանսավորումը կրճատելու և այլնի դեմ:

Հանրահավաքի մասնակիցներից՝ 66-ամյա Ջեյն Էլեն Սաումսն ասել է, որ տագնապով է հետևում, թե ինչպես է Թրամփի վարչակազմը ոչնչացնում Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտները:

Մարդու իրավունքների քարոզարշավի ջատագով խմբի նախագահ Քելլի Ռոբինսոնը քննադատել է վարչակազմին ասելով՝ «Մենք այս Ամերիկան չենք ուզում։ Մենք ցանկանում ենք այն Ամերիկան, որտեղ արժանապատվությունը, անվտանգությունը և ազատությունը պատկանում են ոչ թե մեզանից ոմանց, այլ բոլորիս»:

Քաղաքապետ Միշել Վուն ասել է, որ չի ցանկանում, որ իր երեխաները և մյուսները ապրեն մի աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու ահաբեկումները կառավարության մարտավարությունն են, իսկ այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բազմազանությունն ու հավասարությունը, հարվածի տակ են:

«Ես հրաժարվում եմ ընդունել, որ նրանք կարող են մեծանալ մի աշխարհում, որտեղ իրենց տատիկի և պապիկի նման ներգաղթյալները ինքնաբերաբար համարվում են հանցագործներ», – ասել է Վուն:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի