Գագիկ Խաչատրյանին թույլատրվել է վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա

Լուրեր

13.05.2025 | 15:32
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Դատախազություն
13.05.2025 | 15:21
Ամերիկյան ինդեքսներն աճել են
13.05.2025 | 15:13
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը
13.05.2025 | 15:10
ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը ցանկանում է Վճռաբեկ դատարան տեղափոխվել
13.05.2025 | 15:00
Եղոյանը՝ Փաշինյանի կողմից ընդդիմադիրներին «համբալ» ասելու մասին // Ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց․ ԼՈՒՐԵՐ
13.05.2025 | 14:51
Թուրքիայի ՊՆ ղեկավարը Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «հայ ահաբեկիչները» պատմական դաս են ստացել
13.05.2025 | 14:44
«Մարտի 1», «Հոկտեմբերի 27», Պողոս Պողոսյան, ի՞նչ եք արել, ասում էիք՝ գալու ենք բացահայտենք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 14:40
Խոստացան, որ Թբիլիսին հայտարարությամբ հանդես կգա. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 14:32
Ձեր վերջին մարտը տանուլ տվեցիք, դա ձեր Վաթեռլոն էր․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 14:24
Առաջիկայում 4-րդ բնակարանն եմ գնելու` եկամտահարկով. Թագուհի Թովմասյանը` Հայկ Կոնջորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 14:15
Անձեռոցիկ, ոչ թե կոկաին. Փարիզը հերքում է եվրոպացի առաջնորդների կողմից թմրանյութերի օգտագործման վերաբերյալ ռուսական կեղծիքը
13.05.2025 | 14:07
«Դուք ժիգուլի եք, ժիգուլի էլ մնալու եք». Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2025 | 14:00
ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը. դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.05.2025 | 13:53
Ծառայողը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար․ ՔԿ
13.05.2025 | 13:45
Ո՞ր պետական ծրագրի մեջ են տեղավորվում «Կրթվելը նորաձև է» արշավի թեմաները, կոռուպցիա կա՞․ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրել է, որ դատարանը Գագիկ Խաչատրյանին թույլատրել է երկու ամսով մեկնել Գերմանիա՝ վիրահատվելու և վերադառնալու համար։

Պաշտպանի գրառումը՝ ստորև․

«Երկարատև իրավական պայքարից հետո, 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հերթական դատական նիստում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Գիվի Հովհաննիսյանի, բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և Գագիկ Խաչատրյանին թույլատրեց երկու ամիս ժամանակով մեկնել Գերմանիայի Դաշնություն՝ անհրաժեշտ վիրահատությունն ունենալու և վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ 2019 թվականից սկսած ՀՀ դատախազությունն ու քննչական մարմինները հնարավոր բոլոր եղանակներով խոչնդոտում են Գագիկ Խաչատրյանի վիրահատության իրականացմանը և թույլ չեն տալիս, որ այդ նպատակով մեկնի Գերմանիա, որպիսի ապօրինի գործողությունների հետևանքով նրան նաև հասցրել են հաշմանդամության, ինչը հաստատվել է իրավասու պետական մարմնի որոշմամբ։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ներկայացված բժշկական փաստաթղթերի հիման վրա հստակ գիտակցելով, որ Գագիկ Խաչատրյանի՝ ՀՀ-ից ելքի հետագա սահմանափակումները և վիրահատությունը չկատարելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, միակ օբյեկտիվ և արդարացի որոշումը կայացրեց և թույլատրեց այդ նպատակով մեկնել Գերմանիա։

Ընդ որում, Դատարանի որոշման համաձայն Գագիկ Խաչատրյանը կարող էր ՀՀ-ից մեկնել 2025 թվականի ապրիլի 5-ից սկսած, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր՝ այդ ժամկետով վերացնել նրա սահմանահատումների նկատմամբ կիրառված արգելքը։

Սակայն պարզվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը շարունակում են իրենց ակնհայտ ապօրինի վարքագիծը և չեն կարողանում «մարսել» Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ գտնվող որոշումը, ուստի այդ որոշումից ընդամենը ժամեր անց՝ 2025 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 12։20-ին, դատախազը որոշում է կայացրել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ շուրջ 5-6 տարի առաջ հարուցված և այդքան ժամանակ քննված քրեական գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից անմիջապես հետո այդ գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և ՀՀ ոստիկանությոնը կրկին հանձնարարվել է արգելել ՀՀ-ից Գագիկ Խաչատրյանի մեկնումը Գերմանիա։

Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական մարմինը հնարավոր ամեն ապօրինություն անում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլ չտան վիրահատվել և բուժվել։

Հարկ եմ համարում նշել, որ այս մեղադրանքի համար հիմք հանդիսացած բոլոր ապացույցները դատախազությանը և քննչական մարմնին հայտնի են արդեն մի քանի տարի, սակայն այդ նույն ապացույցները մինչ այս պահը նրանք բավարար չէին համարում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք ներկայացնելու համար, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո հանկարծ անմիջապես դրանք այլևս դարձան բավարար ապացույցներ։

Պարզից էլ պարզ է, որ այդ անհիմն և ապօրինի մեղադրանքը ներկայացվել է միայն այն պատճառով, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու արհեստական հիմք ստեղծեն։

Նշենք նաև, որ մեր կողմից եվրոպական կոնվեցիայի 2-րդ (կյաքնի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածների խախտման հիմքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի կապակցությամբ այս պահին ակտիվ քննություն է իրականացվում և Մարդու կիրավունքների եվրոպական դատարանը բավականին խիստ հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը, սակայն դա ևս այս պետական մարմիններին չի խանգարում նշված հոդվածներն ակհայտ խախտող ապօրինի վարքագիծ դրսևորել։

Կտրականապես դատապարտում ենք ՀՀ գլխավոր դատախաության և քննչական մարմնի նման ապօրինի գործելաոճը և վստահեցնում ենք, որ շուտ, թե ուշ այս ապօրինությունները հաստատվելու են տարբեր դատական ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրոեւթյան համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է, համենայն դեպս այդպիսին պետք է լինի»։

Հիշեցնենք նաև, որ

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը  մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։